
Գարեթ Բեյլը դիմել է հոգեբանին` Կրիշտիանու Ռոնալդուի պատճառով

Ճնշումը ֆուտբոլիստի վրա և Կրիշի ազդեցությունը «Ռեալում» կոտրել են Բեյլին:
Գարեթը դիմել է հոգեբան Ջեյմի Էդվարդսին օգնության համար` Կրիշտիանու Ռոնալդուի կողմից ստեղծված բացասական մթնոլորտի պատճառով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Բեյլն ապրումներ է ունենում նրանից, որ թիմում ամբողջ ուշադրությունը բևեռված է պորտուգալացու վրա, որի համար էլ վերջինս դիմել է պրոֆեսիոնալի օգնությանը:
Ավելի վաղ Էդվարդսը` նախկին բասկետբոլիստը, օգնել է նաև անգլիական Պրեմիեր լիգայի որոշ ֆուտբոլիստների, մասանվորապես «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթին և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուին:
Գարեթ Բեյլը «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 2013թ.-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը