Արագ քնելու ամենապարզ միջոցը
Հայտնի են բազմաթիվ միջոցներ, որոնք իբր օգնում են պայքարել անքնության դեմ: Զարմանալի է, բայց գիտական տեսակետից ամենապարզ միջոցը համարվել է ամենաարդյունավետը:
Բանը նրանում է, որ քնելու ժամանակ կարևոր դեր է խաղում մարմնի ջերմությունը: Եթե ջերմությունը թեկուզ մի փոքր բարձր լինի, քան պետք է, ապա այդ հանգամանքը կարող է մարդուն անքուն թողնել: Երբ գալիս է քնելու ժամանակը, օրգանիզմը փորձում է սառչել և մենք կարող ենք օգնել նրան այդ գործում:
Դրա համար պետք է ուղղակի ոտքը (կամ միայն ոտնաթաթը) հանել սավանի տակից. այդպես օրգանիզմին ավելի հեշտ է ազատվել ավելորդ տաքությունից: Իսկ ինչու՞ հենց ոտքը: Ոտքը ամենաիդեալական թեկնածուն է այդ խնդիրը կատարելու համար, քանի որ ունի յուրահատուկ անոթային համակարգ:
Հետաքրքիր է, որ շատերը այդպես անում են` չիմանալով թե ինչու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը