![](/banners/BeFunky-design.jpg)
Իլոն Մասկը պատմել է, թե ինչպես Մարսն ավելի հյուրընկալ դարձնել
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Elon-Musk.jpg)
Սթիվեն Կոլբերտի երեկոյան շոուի ժամանակ Իլոն Մասկն առաջարկել է երկու տարբերակ, թե ինչպես Մարսը ավելի ջերմ դարձնել՝ ջերմոցային գազեր կամ ջերմամիջուկային ռումբ, հայտնում է Bloomberg-ը:
Մասկը ընդգծել է նաև, Մարսում բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար՝ ջերմոցային գազերով հագեցնելու միջոցով, չափազանց երկար ժամանակ կպահանջվի: Ջերմամիջուկային ռումբը՝ նետված բևեռից, կտաքացնի անհյուրընկալ մոլորակի մթնոլորտը ավելի արագ:
Հարցին, թե ինչպիսին է իրեն տեսնում Իլոն Մասկը՝ սուպերհերո՞ս, թե՞ սուպերչարագործ, գործարարն ասել է, որ չի ցանկանում պատկանել այդ երկու կատեգորիաներից մեկին: