Մազերի խնամքի համար ամենաարդյունավետ դիմակները

Գեղեցիկ մազերը հատուկ խնամք են պահանջում, իսկ տնական դիմակներն ամենաարդյունավետ և հասանելի միջոցներից են, որոնք կօգնեն ձեզ այս հարցում: Ձեզ ենք ներկայացնում 10 ամենաարդյունավետ դիմակները, որոնք կարող եք ստանալ ամենահասանելի բաղադրիչներով:

Այսպիսի դիմակներն անհրաժեշտ է անել շաբաթը մեկ անգամ, ոչ ավելի: Ամենօրյա խնամքով ոչ միայն չեք հասնի ցանկալի արդյունքի, այլև հնարավոր է՝ վնասեք մազերը: Դիմակը մազերին քսելուց հետո պետք է հատուկ գլխարկ հագնեք և թողնեք, որ այդպես մնա 30 րոպե:

Ավոկադոյով և ձիթապտղի յուղով դիմակ

Այս դիմակը հայտնի մոդել Ջոան Սմոլսի սիրելի դիմակն է: Ձեզանից կպահանջվի մեկ հասած ավոկադո, մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ և 2 ձվի դեղնուց: Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները, քսել մազերի երկայնքով և գլխամաշկին: Արդեն 2-3 անգամ օգտագործելուց հետո՝ կնկատեք արդյունքը:

Կաթնաշոռով և վարունգով դիմակ

Այս դիմակը խոնավեցնում է մազերը: Բլենդերի մեջ խառնեք յուղոտ կաթնաշոռն ու մեկ վարունգը՝ առանց կեղևի: Մազերը կխոնավանան վարունգի շնորհիվ, իսկ սնուցման համար պատասխանատու է կաթնաշոռը, որը, ինչպես հայտնի է, կալցիումի հիմնական աղբյուր է: Այս դիմակը նույնիսկ կարելի է օգտագործել շաբաթական 3-ից ավելի անգամներ:

Կիվիով դիմակ

Մազերի երկարությունից կախված՝ ձեզանից կպահանջվի 1-2 հասած կիվի: Եթե միրգը շատ փափուկ է՝ տրորեք: Հետաքրքիր է, որ կիվին միակ միրգն է, որը կարող է կանխարգելել մազերի սպիտակելը: Այն նաև հարուստ է վիտամին E-ով, C-ով, B6-ով, B9-ով և ֆոլաթթվով:

Դեղնուցով և մեղրով դիմակ

Սա դասական բաղադրություն է, որը մեր նախնիներն են օգտագործել: Անհրաժեշտ է խառնել 2 ձվի դեղնուցները 1ճ/գ մեղրով: Կարևոր է հիշել, որ դիմակն անհրաժեշտ է մաքրել միայն սառը ջրով, այլապես դեղնուցը կմակարդվի, և այնքան էլ հեշտ չի լինի այն մաքրել մազերից:

Խմորիչով դիմակ

Խմորիչն իսկապես օգտակար է մազերի համար, քանի որ այն հարուստ է բազմաթիվ միկրոէլեմենտներով՝ ցինկ, երկաթ,կ ալցիում, B, D, PP խմբի վիտամիններ: Խմորիչը լուծեք կեֆիրով, խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք, քսեք մազերին և գլխամաշկին:

Դիմակ՝ ժելատինով

Ամենաարագ և տնտեսող դիմակներից մեկն է, որը վերականգնում է մազերն ու փայլ հաղորդում դրանց: Գնեք անգույն ժելատին: 2 ճ/գ ժելատինի վրա տաք ջուր լցրեք և թողեք մնա մի փոքր, ապա տաքացրեք ջրի գոլորշու վրա՝ մինչև ժելատինն ամբողջովին լուծվի, թողեք մի փոքր սառչի, ավելացրեք ձվի դեղնուց և քսեք մազերի երկայնքով:

Ալոէով և մեղրով դիմակ

Հավանաբար լսել եք ալոէի հրաշագործ ուժի մասին, որն օգտակար է գրեթե ամեն ինչի համար: Մազերը նույնպես բացառություն չեն: 2ճ/գ ալոէի հյութը խառնեք 1 գդալ բնական մեղրի հետ և ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին:

Կարմիր խավիարով դիմակ

Կարմիր խավիարը հարուստ է բնական տարրերով, որոնք անհրաժեշտ են մազերին: Ձեզանից կպահանջվի 1ճ/գ-ից էլ քիչ խավիար: Խավիարն անհրաժեշտ է լավ տրորել, քսել մազերին և թողնել 20-30 րոպե: Այսպիսի դիմակը լավացնում է արյան շրջանառությունը և խթանում մազերի աճը:

Բանանի դիմակ

Բանանը հարուստ է կալիումով, B խմբի վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մազերին: Այս դիմակը շատ հեշտ է պատրաստվում: Տրորեք մեկ բանանը, ավելացրեք մեկ գդալ կոկոսի յուղ, քսեք մազերին և գլխամաշկին: Ադյունքը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո:

Յուղային խառնուրդներից դիմակ

Տարբեր յուղերի օգտակար հատկանիշների մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում: Խառնեք ժոժոբայի, արգանի և նշի յուղերը հավասար քանակությամբ, տաքացրեք միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա և ստացված խառնուրդը քսեք մազերին և գլխամաշկին:

168.amմազերի խնամքի համար բազմաթիվ այլ դիմակների մասին է ձեզ ներկայացրել իր նախորդ հրապարակումներում, որոնք ևս պատրաստված են բացառապես բնական նյութերով՝ մանանեխով, սոխով, ձիթապտղի յուղով, բանանով, վիտամիններով, գարեջրով, խնձորի քացախով, մայոնեզով, մեղրով, կտավատի յուղով, վիտամինային հավելանյութերով, հանքանյութերով, նշի յուղով, և այլն:

Փնտրեք և ձեր առողջության համար օգտակար բազմաթիվ այլ օգտակար նյութեր կգտնեք 168.am-ի էջերում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս