Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական մատակարարման գծով վարչության պետ Գորխմազ Գարաեւը պաշտոնաթող է արվել:
Նյու Յորքի կենտրոնում սպանել են ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմենի որդեգիր թոռնուհուն: Ինչպես հայտնում է CNN-ը, 33-ամյա Իդենա Հայնսի մարմինը դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերել էր ոստիկանությունը:
Օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան – Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Օգոստոսի 17-19-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Apple-ի iPad mini 4 պլանշետը կդառնա այդ շարքի ամենաբարակ սարքը՝ 6,1 մմ հաստությամբ: Այս մասին Twitter-ում հայտնում է @OnLeaks օգտատերը:
Երեխան հոտի միջոցով ենթագիտակցաբար զգում է, թե որ միջոցն է առավել հարմար օգտագործել։
Խառնեք կիտրոնի ու ոսկեգույն կճեպ ունեցող սոխի հյութեր ու մեղր (1:1:1,5), տարան փաթաթեք բրդյա կտորով, 24 ժամ թրմեք տաք տեղում: Խառնուրդից 1 ճաշի գդալ լուծեք 200 մլ գոլ, չեռացրած ջրի մեջ, խմեք նախաճաշից 30 րոպե առաջ:
Հեռախոսային խոսակցությունը թույլ է տալիս կրճատել ընթացիկ հարցերի քննարկումն ու լուծումը` խնայելով ոչ միայն ժամանակ, այլև գումարներ, որ ծախսվելու էին այլ երկիր կամ այլ քաղաք գնալու վրա: Սակայն գործնական հեռախոսային զրույցը որոշակի կանոններ է պարտադրում:
Օտարերկրյա գործընկերների հետ բազմաթիվ շփումները սովորական են դարձել մեր առօրյայում: Երբեմն, հատկապես, երբ խոսքը սովորական զրույցի մասին է, և այն տեղի է ունենում միջազգային տարածված լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, մասնակիցները կարող են «յոլա գնալ» առանց թարգմանչի:
Մենեջմենթի և էֆեկտիվ բիզնես հարաբերությունների փորձագետ, Adizes Institute միջազգային կազմակերպության տնօրեն Իցհակ Ադիզեսն անդրադարձել է մեր ժամանակների ցավոտ խնդիրներից մեկին՝ տղամարդկանց սթրեսին: