
Լուիս Էնրիկեն Եվրոպայի Սուպերգավաթների պատմության մեջ յուրահատուկ նվաճման է հասել

Երեկ երեկոյան Եվրոպայի 2015 թվականի Սուպերգավաթի մրցավեճում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնան» 5:4 հաշվով հաղթել է Եվրոպա լիգայի չեմպիոն «Սևիլյային»:
Այս հաղթանակը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեյին հասցրեց յուրահատուկ նվաճման: Նա նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը և որպես մարզիչ, և որպես ֆուտբոլիստ:
Ավելի վաղ այդ նվաճմանը հասել էին Յոհան Կրուիֆը, Կարլո Անչելոտին, Խոսեպ Գվարդիոլան և Դիեգո Սիմեոնեն:
Սիրարփի Աղաբաբյան