
Ճապոնիան 4 տարվա դադարից հետո վերսկսում է ԱԷԿ-ի աշխատանքը

2011 թվականին «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի աղետից ի վեր առաջին անգամ ճապոնացի էներգետիկները վերսկսում են ատոմային էլեկտրակայանի աշխատանքը:
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ճապոնացի էներգետիկները երեքշաբթի գիշեր Կյուսյու կղզում գործարկել են «Սենդայ» ԱԷԿ-ը:
Ատոմակայանի առաջին ռեակտորը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել արդեն ուրբաթ ու ամբողջ հզորությամբ կսկսի գործել հաջորդ ամիս:
«Սենդայի» երկրորդ ռեակտորը պետք է գործարկվի հոկտեմբերին:
Ընդհանուր առմամբ՝ ճապոնական իշխանությունները մտադիր են վերագորխարկել 25 միջուկային ռեակտոր՝ չնայած հասարակության կողմից ընդդիմությանը:
Սակայն դրանցից յուրաքանչյուրի գործարկման համար օպերատորները պետք է հետևեն նոր՝ ավելի խիստ կանոնների:
«Սենդայ» ատամակայանը ղեկավարող ընկերությունը 120 մլն դոլար է ծախսել անվտանգության նոր համակարգերի վրա:
«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ը լրջորեն տուժել էր Ճապոնիայի ափերին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով:
Ռեակտորի վերագործարկումն ուղեկցվել է տեղացիների բողոքի ակցիաներով, որոնք վթարից հետո դեմ են ատոմային էներգետիկային, քանի որ երկրաշարժերը Ճապոնիայում հազվադեպ չեն: