Ինսուլտը դատավճիռ չէ. Հարկավոր է զինվել միայն հարազատների սիրով ու խնամքով և դադարել ինքդ քեզ խղճալ:
Asus ընկերությունը շարունակում է ընդլայնել Zenfone շարքի սարքերի թիվը: Ընկերությունը կատարել է իր 3 նոր սմարթֆոնների անոնսը, որոնց թվում են Zenfone Max-ը, դիզայներական Zenfone 2 Deluxe-ն ու Zenfone 2 Laser-ը, գրում է Android Authority-ն:
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ու նրա սիրեցյալը՝ սցենարիտ, ռեժիսոր Ջասթին Թերուն, օրինականացրել են իրենց հարաբերությունները նշանադրությունից 3 ամիս անց: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
«Կինոն, ինչպես և գրականությունը, անիմաստ են, եթե դրանցում չկա ճշմարտություն և պոեզիա». Միքելանջելո Անտոնիոնի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Վիգեն Խաչատրյանը և սերժանտ Վահագն Տոնապետյանը, նախնական համաձայնությամբ, խմբով, շինություն ապօրինի մուտք գործելով, կատարել են ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:
Կան այնպիսի «համադամ» կերակրատեսակներ, որոնք ամեն մարդ չի կարող փորձել:
Ավարտից 6 տարի անց «Փախուստ բանտից» սերիալը վերադառնում է Fox հեռուստաալիքի եթեր: Հայտարարությունն այն մասին, որ Fox-ը աշխատում է սահմանափակ քանակությամբ սերիաներ ունեցող նոր սերիալի վրա, արվել է Television Critics Association ցուցահանդեսի ժամանակ: Դրամայի երկու աստղերը՝ Վենտվորթ Միլերն ու Դոմինիկ Փուրսելը, վերադառնում են նախագիծ: Այս մասին հաղորդում է ComingSoon-ը:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, հնարավոր է, սնանկ ճանաչվի: Նման հայցապահանջով հուլիսի 28-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննելու է դատավոր Կարինե Պետրոսյանը: