Բաժիններ՝

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը գաղտնի ամուսնացել է

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ու նրա սիրեցյալը՝ սցենարիտ, ռեժիսոր Ջասթին Թերուն, օրինականացրել են իրենց հարաբերությունները նշանադրությունից 3 ամիս անց: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:

Ինչպես նշում է պարբերականը, հարսանիքը կազմակերպվել է խիստ գաղտնի: Միայն գալով Թերուի 44-ամյակին նվիրված երեկույթին՝ հյուրերը տեղեկացան, որ միաժամանակ ներկա են գտնվելու աստղային զույգի ամուսնական արարողությանը:

jennifer_aniston_070815_4

Թերուն ու 46-ամյա Էնիսթոնը հանդիպում էին 4 տարի: 2012թ. օգոտոսին զույգը հայտարարեց նշանադրության մասին՝ առանց հարսանիքի մասին ակնարկելու:

jennifer_aniston_070815_3

Դերասանուհին 2000 թվականին ամուսնացավ Բրեդ Փիթի հետ, սակայն 5 տարի անց զույգն ամուսնալուծվեց: ԶԼՄ-ները զույգի բաժանման պատճառ էին նշում Անջելինա Ջոլիի հետ դերասանի սիրային կապը:

jennifer_aniston_070815_2

Թերուն գրեթե 15 տարի հանդիպում էր ոճաբան ու դերասանուհի Հայդի Բիվենսի հետ, սակայն նրանից բաժանվեց 2011-ին:

jennifer_aniston_070815_5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս