Բաժիններ՝

Fox-ը հայտատարել է «Փախուստ բանտից» սերիալի վերադարձի մասին

Ավարտից 6 տարի անց «Փախուստ բանտից» սերիալը վերադառնում է Fox հեռուստաալիքի եթեր: Հայտարարությունն այն մասին, որ Fox-ը աշխատում է սահմանափակ քանակությամբ սերիաներ ունեցող նոր սերիալի վրա, արվել է Television Critics Association ցուցահանդեսի ժամանակ: Դրամայի երկու աստղերը՝ Վենտվորթ Միլերն ու Դոմինիկ Փուրսելը, վերադառնում են նախագիծ: Այս մասին հաղորդում է ComingSoon-ը:

«Հերոսներին հանդիպում ենք սերիալի ավարտին տեղի ունեցած դեպքերից մի քանի տարի անց: Եղբայրները կվերադառնան: Սերիալի լեգենդար հերոսներից մի քանիսը ևս կվերադառնան: Դա երևի կօգնի լուծել սերիալի վերջում դրված մի քանի հարցերն ու նոր լսարանի հարցը»,-ասել է Fox Television-ի տնօրեն Դանա Ուոլդենը:

Չնայած նրան, որ Մայքլ Սքոֆիլդը(Վենտվորթ Միլլեր) ողջ չմնաց «Փախուստ բանտից. Վերջնական փախուստ» ֆիլմի ավարտին, բայց ասվել է, որ ֆիլմի հեղինակ Փոլ Շոյրինգն ունի Սքոֆիլդի վերադարձի բացատրությունը:

«Դուք համոզիչ պատասխան կստանաք, թե ինչու են այդ կերպարները դեռևս ողջ: Չեմ կարծում, որ նա ամբողջովին կհերքի իրադարձությունները, որոնք կատարվել են նախորդ էպիզոդներում, բացի այդ՝ այն, ինչ ներկայացրել է նա, տեղավորվում է լոգիկայի և ֆիլմում ներկայացվող աշխարհի մեջ. ինչու է կերպարը ողջ ու առողջ և շարունակում քայլել կյանքին ընդառաջ»,- ասել է Դանա Ուոլդենը:

Թեկուզ սերիալը ստեղծվել էր Շոյրինգի կողմից, սակայն նա հեռացավ նախագծից երկրորդ եթերաշրջանից հետո, և մյուս երկու եթերաշրջաններն անցան առանց նրա:

«Փոլի համար սա հնարավորություն է պատմել իր կերտած կերպարների պատմությունը: Ցանկանում եմ դիմել երկրպագուներին և ասել, որ սա հեղինակային մուտք է, որը կանի ոչ մեծ շրջապտույտ այն տեղում, որտեղ մենք ավարտել են, բայց ամեն ինչ հարմոնիկ կլինի»,-եզրափակել է Ուոլդենը:

Հայտնի է դարձել, որ սերիալի նոր եթերաշրջանը կազմված է լինելու 10 սերիայից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս