Բաժիններ՝

Asus-ը թողարկել է Zenfone Max, Laser ու Deluxe սմարթֆոնները

Asus ընկերությունը շարունակում է ընդլայնել Zenfone շարքի սարքերի թիվը: Ընկերությունը կատարել է իր 3 նոր սմարթֆոնների անոնսը, որոնց թվում են Zenfone Max-ը, դիզայներական Zenfone 2 Deluxe-ն ու Zenfone 2 Laser-ը, գրում է Android Authority-ն:
Zendone Max-ը հագեցած է 5,5-դյույմանոց IPS-դիսփլեյով՝ ծածկված Corning Gorilla Glass 4 ծածկույթով: Asus Zenfone Max-ը կգործի 64-բիթանոց Qualcomm Snapdragon 410 չիփսեթով: Օպերատիվ հիշողության ծավալը 2 Գբ է:
Բացի այդ՝ ընկերությունը ներկայացրել է ևս երկու ֆլագման սարք: Խոսքը Asus Zenfone 2 Deluxe-ի մասին է: Իրականում, սմարթֆոնը նորացված դիզայնով Asus Zenfone 2 է:
Վերջին նորույթը Asus Zenfone Laser-ն է: Այն ունի Super Resolution ռեժիմ, ունի 13 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ:.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս