Բաժիններ՝

Ճաշատեսակներ, որոնք կարող են մահացու լինել

Կան այնպիսի «համադամ» կերակրատեսակներ, որոնք ամեն մարդ չի կարող փորձել: Այն ռեստորաններում, որտեղ մատուցվում են նմանատիպ կերակրատեսակները, մատուցողը զգուշացնում է դրանց հնարավոր մահացու լինելու մասին: Սակայն այսպիսի կերակրատեսակները մեծ պահանջարկ ունեն էքստրեմալների շրջանում: Այս մարդիկ մեծ գումարներ են վճարում սուր զգացողությունների համար: Մենք կներկայացնեք այն ճաշատեսակները, որոնք կարող են դառնալ վերջինը մարդու կյանքում:

1. Արջնագռավով կարկանդակ 1_640x480

Պետք է ասել, որ այս կարկանդակը լատվիական ազգային ճաշատեսակ է: Արջնագռավի մսով պատրաստված կարկանդակը, բնականաբար, ամեն օր չեն ուտում, սակայն յուրաքանչյուր լատվիական ընտանիքում տարին գոնե մեկ անգամ այն մատուցվում է: Ուտելով այս կարկանդակը, մեծ հավանականություն կա` վարակվելու տարբեր տեսակի հիվանդություններով:

2. Կասսավա 2_640x488

Այս բույսն ինչ-որ բանով նման է սովորական կարտոֆիլի, սակայն այն հում վիճակում չափազանց թունավոր է: Կասսավան աճում է Հարավային Ամերիկայում և աֆրիկյան երկրներում: Այստեղի մարդիկ արդեն վաղուց գիտեն, թե ինչպես այն ճիշտ օգտագործել: Օգտագործումից առաջ ամենակարևորը բույսի ճիշտ և մանրակրկիտ նախապատրաստումն է:

3. Հազարամյա ձվեր 3_640x400

Այս ճաշատեսակը տարածված է Ճապոնիայում: Անվանումն առաջացել է ոչ թե ձվերի տարիքից, այլ արտաքին տեսքից: Մարսողության համար վտանգավոր այս ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ են բադի ձվեր: Սկզբում դրանց վրա աղ են ցանում, այնուհետև հարյուր օր պահում են մոխրի մեջ: Դրանից հետո ձվերը պատրաստ են օգտագործման համար, որոնց՝ մարդկանց թունավորելու հավանականությունը շատ մեծ է:

4. Կապիկի ուղեղ 4_640x480

Այս «համադամը» կարելի է գտնել Կամբոջայի շուկաներում: Եղել են շատ դեպքեր, երբ կապիկի ուղեղն ուտելուց հետո մարդիկ վարակվել են «Կովային կատաղությունով»:

5. Կասու Մարցու 5_640x360

Արգելված պանիր, որը, սակայն, գաղտնի արտադրվում է Սարդինիայում: Այս «համադամ» պանիրը մինչև օգտագործելը շատ երկար ժամանակ մնում է արևի

տակ, որում բազմաթիվ բներ են դնում ճանճի թրթուրները` հաղորդելով վերջինիս յուրահատուկ հոտ և նեխած համ:

6. Կենդանի ութոտնուկ 6_640x440

Այս ճաշատեսակը լայն տարածում ունի Հարավային Կորեայում: Հետաքրքիրն այն է, որ ութոտնուկները մատուցվում են կենդանի վիճակում, և հավանականությունը մեծ է` խեղդվել այն ուտելիս: Հարավային Կորեայում ամեն տարի բազմաթիվ մարդիկ են խեղդվում այս «համադամ» ճաշատեսակն ըմբոշխնելիս:

7. Ապուր թռչող մկներից 7_640x427

Ասիական խոհանոցում շատ տարածված հավի արգանակ` ամբողջական թռչող մկով: Այս ապուրի սիրահարները հավատացնում են, որ այն ոչ միայն հագեցնող է, այլև շատ համեղ: Սակայն այս ապուրից նույնպես մեծ է տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը:

8. Էսկամոլես 8_640x389

Այս կերակրատեսակը կարելի է փորձել Մեքսիկայում: Էսկամոլեսը մեծ սև մրջյունների ձվերն են: Այստեղ վտանգավորը ոչ թե ձվերը ճաշակելն է, այլ հավաքելը: Սև մեծ մրջյունի խայթոցը հիմնականում ավարտվում է մահվան ելքով:

9. Կարամբոլա 9_640x434

Այս միրգն իր մեջ շատ մեծ քանակությամբ թրթնջկաթթու է պարունակում, որը կարող է մահացու լինել երիկամների պրոբլեմներ ունեցող մարդկանց համար:

10. Ձուկ Ֆուգու 10_640x356

Ճապոնիայում այս ձկից պատրաստված ճաշատեսակը համարվում է յուրահատուկ «համադամ»: Այս ձկան ձկնկիթը և լյարդը մահացու թույն են պարունակում: Այս ճաշատեսակը պատրաստում են հատուկ լիցենզիա ունեցող խոհարարները: Ճաշատեսակը համարվում է հաջող պատրաստված, երբ թույնը մի քանի վայրկյանով պարալիզացնում է մարդուն:

11. Կոպալխեն 11_640x464

Այս ճաշատեսակը ստեղծել են էսկիմոսները: Այն պատրաստելու համար ամենահարմարը եղնիկի միսն է: Պատրաստման համար ընտրում են ամենածեր եղնիկին, կապում են նրան, մի քանի օր չեն կերակրում, որից հետո խեղդում են և թաղում ճահճի մեջ: Մի քանի ամիս հետո հանում են միսը և մատուցում: Այս միսն իր մեջ պարունակում է դիակային թույն, որը կարող է մահացու լինել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս