Բաժիններ՝

Հունաստանում փախստականների ճգնաժամը վերածվել է քաոսի. ՄԱԿ

Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական 3 կղզիներում մարդասիրական ճգնաժամը վերածվել է բացարձակ քաոսի, հայարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարը:

Կազմակերպությունում հայտարարում են, որ հունական Կոս, Խիոս ու Լեսբոս կղզիներում փախստականները խնդիրներ ունեն տեղակայման հետ, ստիպված են ապրել հակասանիտարական պայմաններում, ունեն ջրին մատչում ունենալու խնդիր: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հունաստանը մեկ անգամ չէ, որ դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով օգնել լուծել փախստականների խնդիրները:
Նրանց մեծ մասը հեռացել են Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում գտնվող իրենց տներից: Ներգաղթյալների հիմնական ճամբարը, որը գտնվում է Ավստրիայում, նույնպես լի է:

ՄԱԿ-ի Եվրոպայում փախստականների հարցով հանձնակատար Վինսան Կոշետելը հայտարարել է, որ հունական կղզիներում ներգաղթյալների ապրելու պայմանները բացարձակ «ոչ ադեկվատ» են:

Այս տարի փախստականների հոսքը անցած տարվա համեմատ ավելացել է 8,5 անգամ: Կոշետելի խոսքով՝ տարեսկզբից Հունաստան է ժամանել 124 հազար մարդ, որոնցից միայն 50 հազարը՝ հուլիսին:

«ԵՄ-ն պետք է միավորի ջանքերը, որպեսզի լուծի ստեղծված իրավիճակը, սակայն Հունաստանը պետք է ուղղորդի ու կոորդինացնի այդ գործողությունները, Կղզիները լի են, մարդկանց տեղակայելու հնարավորություն չկա ու շատերը իրենց գլխին տանիք չունեն:

Կղզիներում կատարյալ քաոս է: Ժամանումից երկու-երեք օր անց նրանց ուղարկում են Աթենք, սակայն այդտեղ էլ նրանց ոչ ոք չի դիմավորում»,- հայտնել է Կոշետելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս