Երեխաների դաստիարակության տիբեթյան կանոնները
Դրանք շատ օգտակար հմտություններ են, որոնք օգնում են մեծացնել ծնողներին հարգող, լիարժեք և ինքնաբավ անձնավորություններ: Կարող եք փորձել ընդօրինակել այդ իմաստուն ժողովրդի ավանդույթները:
Տիբեթյան դաստիարակության հիմնական կանոնները.
1. Ամենագլխավորը` ոչ մի ստորացում և ֆիզիկական պատիժ:
Միակ պատճառը, ըստ որի՝ խփում են երեխաներին, դա այն է, որ երեխան չի կարող պատասխանել:
2. Առաջին էտապ. մինչև 5 տարեկան:
Երեխային պետք է վերաբերվել՝ ինչպես «արքայի»: Չի կարելի ոչինչ արգելել, միայն շեղել: Եթե նա ինչ-որ վտանգավոր բան է անում, վախեցած դեմք ընդունեք և վախեցած ձայներ արձակեք: Երեխան այդպիսի լեզուն գերազանց հասկանում է: Այդ ժամանակ հիմնավորվում է երեխայի ակտիվությունը, հետաքրքրասիրությունը և կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Երեխան դեռ ունակ չէ կառուցելու երկար տրամաբանական շղթաներ: Օրինակ` նա կոտրել է թանկարժեք ծաղկամանը: Նա չի հասկանում, որ այդպիսի ծաղկաման գնելու համար պետք է շատ աշխատել և գումար վաստակել: Պատիժը նա կընկալի՝ որպես ճնշում` ուժի ցուցադրմամբ: Դուք կսովորեցնեք նրան ոչ թե ծաղկաման չկոտրել, այլ ենթարկվել նրան, ով ուժեղ է: Իսկ դա Ձեզ պե՞տք է:
3. Երկրորդ էտապ. 5-10 տարեկան:
Այս ընթացքում երեխային պետք է վերաբերվել՝ ինչպես «ստրուկի»:
Նրա առջև դրեք խնդիրներ և պահանջեք, որ կատարի: Կարելի է պատժել (բաց ոչ ֆիզիկապես) չկատարելու համար: Այդ ժամանակ ակտիվորեն զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց ռեակցիան` իր արարքների նկատմամբ, իր նկատմամբ առաջացնի դրական վերաբերմունք և խուսափի բացասական դրսևորումներից: Այդ ժամանակ մի վախեցեք երեխային ծանրաբեռնել գիտելիքներով:
4. Երրորդ էտապ. 10-15 տարեկան:
Ինչպես նրա հետ վերաբերվե՞լ: Ինչպես հավասարի: Ոչ թե հավասարի նման, այլ հենց ինչպես հավասարի, քանի որ Դուք, միևնույն է, ավելի շատ փորձ և գիտելիք ունեք: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, տվեք ինքնուրույնության հնարավորություն և խրախուսեք: Ձեր կամքը պարտադրեք քննարկումների ժամանակ` «թավշյա ձեռնոցներով», հուշումներով և խորհուրդներով: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ապա կենտրոնացրեք նրա ուշադրությունը բացասական հետևանքների վրա` խուսափելով ուղղակի արգելքներից: Այդ ժամանակ ձևավորվում է մտածողության ինքնուրույնությունը և անկախությունը:
5. Վերջին էտապ. 15 տարեկանից հետո:
Հարգանքով վերաբերվեք նրան: Դաստիարակել երեխային արդեն ուշ է, և Ձեզ մնում է՝ միայն քաղել աշխատանքի պտուղները:
Ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այս կանոններին չհետևելը:
1. Եթե ճնշեք երեխային մինչև 5 տարեկանը, ապա Դուք կճնշեք նրա ակտիվությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը և ինտելեկտը: Կսովորեցնեք նրան ենթարկվել բիրտ ուժին: Նրանից կպատրաստեք տարբեր սրիկաների համար հեշտ զոհ:
2. Եթե Դուք շարունակեք ավելորդ քնքշություն ցուցաբերել 5 տարեկանից հետո, ապա երեխան կմեծանա տհաս, անկարող` աշխատելու և հոգևոր ջանքերի:
3. Եթե 10 տարեկանից հետո շարունակեք երեխային խնամակալել՝ինչպես փոքրի, ապա նա կմեծանա անվստահ, կախված կլինի ավելի ինքնուրույն ընկերներից, որոնք ոչ միշտ կարող են ճիշտ ազդեցություն ունենալ:
4. Եթե Դուք 15 տարեկանից հետո չհարգեք երեխային, ապա նա Ձեզ դա չի ների և ընդմիշտ կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը