
Սթիվեն Հոքինգը, Էլոն Մասկն ու Սթիվ Վոզնյակը դեմ են արհեստական ինտելեկտով գործող զենքի ստեղծմանը

IT շուկայի ավելի քան հազար գիտնականներ, ռոբոտատեխնիկայի ոլորտի մասնագետներ ու տեսաբաններ ստորագրել են բաց նամակ՝ դեմ հանդես գալով ինտելեկտով գործող հարձակողական զենքի ստեղծմանը: Նամակը հրապարակվել է Future of Life ինստիտուտի կայքում:
Նամակի հեղինակները ասում են, որ ինքնաշեն զենքը ինքնուրույն է իրականացնում ընտրությունն ու թիրախը՝ առանց մարդու կողմից միջամտության, ինչը կարող է մեծ վտանգ ներկայացնել Երկրի ամբողջ բնակչության համար, հայտնում է 3dnews.ru-ն։
Նշվում է, որ արհեստական ինտելեկտով մարտական համակարգերը կարելի է դիտարկել որպես երրորդ հեղափոխություն ռազմական ոլորտում՝ սև վառոդից ու միջուկային սարքավորումներից հետո:
«Ի տարբերություն միջուկային զենքի՝ ինքնաշեն մարտական համակարգերի համար չեն պահանջվում չափազանց թանկ բաղադրիչներ կամ նյութեր, որոնք գրեթե հնարավոր չէր ձեռք բերել: Այդ պատճառով էլ նման համակարգերը կարող են դառնալ ամենահաս: Դա միայն ժամանակի հարց է, երբ նման սարքերը կհայտնվեն սև շուկայում՝ ահաբեկիչների ու բռնապետերի ձեռքում, որոնք կցանկանան վերահսկել բնակչությանը կամ անցկացնել էթնիկ զտումներ», -ասվում է բաց նամակում»:
Նամակի հեղինակները խոստովանում են, որ արհեստական ինտելեկտը ու ռոբոտատեխնիկան ունեն մեծ ներուժ՝ լավացնելու ամբողջ մարդկության կյանքը, միևնույն ժամանակ, արհեստական ինտելեկտի օգտագործումը ռազմական ոլորտում պետք է վերահսկվի, իսկ ինքնաշեն հարձակողական զենքը ընդհանրապես պետք է արգելվի:
Նամակն արդեն ստորագրել են բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը, Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը, Apple Computer-ի հիմնադիրներից Սթիվ Վոզնյակը, քաղաքական հրապարակախոս, փիլիսոփա Ավրամ Նոամ Հոմսկին ու այլ հայտնի անձինք:
Նամակի ամբողջական բովանդակության հետ կարող եք ծանոթանալ այստեղ: