Բաժիններ՝

Նրանք անհաջողության են մատնվել, բայց երբեք չեն հանձնվել

Մենք այս մարդկանց համարում ենք հաջողակ, տաղանդավոր և ուղղակի բախտավոր: Սակայն մինչև այս բարձունքներին հասնելը նրանք ծանր ձախողումներ են ունեցել, մերժումներ են ստացել, նրանց ուղղակի համարել են ոչ պիտանի իրենց աշխատանքի համար: Շատերն այս վիճակում կհանձնվեին: Բայց նրանք հավատացել են իրենց և իրենց ուժերին, ցուցաբերել են համառություն և ի վերջո հասել են ամեն ինչի:

1. Բեյոնսե:

Girl’s Tyme խմբի կազմում առաջին իսկ հեռուստատեսային ելույթը, որը հեռարձակվում էր ամբողջ ԱՄՆ-ում, վերջացավ կատարյալ ձախողմամբ:

Հիմա Բեյոնսեն ամենահաջողակ և բարձր վարձատրվող արտիստուհիներից է, ով արժանացել է «Գրեմմիի» 20 անգամ: beyonse_640x426

2. Ուոլթ Դիսնեյ:

Ուոլթ Դիսնեյը հեռացվել է թերթից, որովհետև «չի ունեցել երևակայություն և լավ մտքեր»: Նրանք համարում էին, որ «Միկի Մաուսը» դատապարտված է ձախողման: uolt disney_640x499

3. Ջոան Ռոուլինգ:

Ջոան Ռոուլինգը միայնակ մայր էր և ապրում էր նպաստով: «Հարրի Փոթերի» ձեռագրերը նրան ետ են վերադարձրել 12 անգամ: Այժմ Ռոուլինգի կարողությունը 1 մլրդ է: joan rouling_640x400

4. Օփրա Ուինֆրի:

Օփրա Ուինֆրին հեռացվել է հեռուստատեսությունից` ծրագրի ցածր վարկանիշի համար: 7 տարի հետո եթեր դուրս եկավ նրա թոք-շոուն, որը 25 տարվա ընթացքում ցուցադրվել է 146 երկրներում: Տվյալ պահին Օփրա Ուինֆրին ունի իր սեփական հեռուստատեսային ալիքը: apra uinfri_640x794

5. Սթիվեն Քինգ:

Սթիվեն Քինգն ավելի քան 30 անգամ մերժում է ստացել «Քերիի» տպագրման համար: Բայց երբ նրան վերջապես հաջողվեց վաճառել ձեռագրի նկատմամբ իրավունքները, վեպը վաճառվեց միլիոնավոր օրինակներով և դարձավ կուլտային գիրք: Սթիվեն Քինգի գրքերը վաճառվել են 300-350 մլն օրինակով: stiven king_640x534

6. Օլիվեր Սթոուն:

Կուլտային ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունը հեռացել է հանրահայտ Եյլի համալսարանից, որպեսզի գրի իր առաջին վեպը, որը մերժվել է բոլոր հրատարակիչների կողմից: oliver stoun_640x430

7. Սթիվեն Սփիլբերգ:

Սփիլբերգը 2 անգամ փորձել է ընդունվել կինոդպրոց և 2 անգամ էլ մերժվել է` «չափազանց ապաշնորհ լինելու պատճառով»: stiven spilberg_640x640

8. The Beatles:

Ձայնագրման ընկերությունը հրաժարվել է նրանց հետ պայմանագիր կնքել` հայտարարելով. «Մեզ դուր չի գալիս Ձեր հնչողությունը: Կիթառահարների խմբերը դուրս են գալիս նորաձևությունից, դրա համար էլ Դուք ապագա չունեք շոու-բիզնեսում»: the beatles_640x467

9. Էլվիս Փրեսլի:

Առաջին իսկ ելույթն ավարտվել է ձախողմամբ: Ակումբի ղեկավարը, որտեղ երգում էր Փրեսլին, ասել է. «Դու ապագա չունես, որդիս, ավելի լավ է՝ վերադարձիր քո բեռնատարի ղեկին»: elvis presli_640x890

10. Աբրահամ Լինքոլն:

Երիտասարդ ժամանակ Լինքոլնը գնացել է պատերազմ` կապիտանի կոչումով, և վերադարձել է՝ որպես շարքային: Դրանից հետո նա ձախողվել է որպես բիզնեսմեն: Հետո նա մտնում է քաղաքականության մեջ, բայց այստեղ էլ հաջողություններ չի ունենում: Հիմա մենք նրան գիտենք՝ որպես ԱՄՆ ամենանշանակալից նախագահներից մեկը: abraham linkolm_640x751

11. Թոմաս Էդիսոն:

Ուսուցիչները կարծում էին, որ նա «չափազանց հիմար է, որ ինչ-որ բան սովորի»: Երբ լրագրողները հարցրին Էդիսոնին, թե ինչ է լինում, երբ սխալվում են հազար անգամ, նա պատասխանեց. «Ես չեմ սխալվել հազար անգամ: Ուղղակի լամպը հայտնագործություն էր, որի համար անհրաժեշտ եղավ հազար քայլ»: tomas edison_640x480

12. Ֆեդերիկո Ֆելլինի:

Ֆելլինիի առաջին ֆիլմերը հաջողություն չունեին քննադատների և հանդիսատեսի մոտ: Նրա մասին գրում էին. «Մենք այլևս երբեք չենք լսի Ֆելլինիի մասին»: Ավելի ուշ Ֆելլինին նկարահանեց «Ճանապարհ» ֆիլմը, որն արժանացավ ավելի քան 50 մրցանակի: federico fellini_640x458

13. Իգոր Ստրավինսկի:

«Սուրբ գարուն» բալետի պրեմիերայի ժամանակ հանդիսականները սուլեցին նրան և տապալեցին ներկայացումը: igor stravincki_640x359

14. Ուինսթոն Չերչիլ:

Տարրական դպրոցում Չերչիլը 2 անգամ մնացել է նույն դասարանում և 2 անգամ չի կարողացել ընդունվել Ակադեմիա: Նա վարչապետ դարձել է 62 տարեկանում:

Ավելի ուշ նա գրել է.

«Երբեք մի հանձնվեք. երբեք, երբեք, երբեք, ոչ մեծում, ոչ փոքրում, ոչ խոշորում, ոչ մանրում, երբեք մի հանձնվեք, եթե դա չի հակասում պատվին և առողջ բանականությանը: Երբեք մի ենթարկվեք ուժին, երբեք մի ենթարկվեք Ձեր հակառակորդի ակնհայտ հզորությանը»: cherchil_640x820

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս