
Սերֆերը մինչև «ալիք բռնելը» վառել է իրեն

Ջեյմի Օ’Բրայանը հնարել է միջոց սերֆինգն ավելի դիտարժան դարձնելու համար:
Օ’Բրայանի խոսքերով, մարզահագուստը վառելու միտքն իրեն տվել են ինստագրամում: Հնարքը կատարելու համար սերֆերը հրավիրել էր բժիշկների և փրկարարների:
«Աստված իմ, ես դա արեցի: Դա իմ կյանքում կատարած ամենախելահեղ հնարքն էր»,- ասել է Օ’Բրայանը:
Մի քանի տարի առաջ Օ’Բրայանը թողել է համաշխարհային մրցաշարը, որպեսզի զբաղվի ֆրի-սերֆինգով: Հովանավորների մասնակցությամբ ամերիկացին մշակում է օրիգինալ մտքեր` տեսանյութերի համար, որոնք հետո տեղադրվում են YouTube-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը