Սմարթֆոնը կարող է ճշգրիտ ցույց տալ, թե արդյոք մարդը տառապում է դեպրեսիայով
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, եթե հաշվել ինչքան ժամանակ է մարդը օգտագործում հեռախոսը, և որտեղ է գտնվում այն, ապա հնարավոր է հասկանալ հենց մարդու կարգավիճակը:
Այսպես. ինչքան շատ է օգտագործվում հեռախոսը, այնքան մեծ է դեպրեսիայի ռիսկը: Դեպրեսիա ունեցող մարդիկ հեռախոսը միջինը օգտագործում են 68 րոպե: Այ իսկ առանց պրոբլեմների մարդիկ` 17 րոպե: Մարդիկ, ովքեր ժամանակի առյուծի բաժինը անցկացնում են տանը, կամ այցելում են սահմանափակ քանակությամբ վայրեր, նույնպես ավելի հաճախ ունենում են դեպրեսիայի նշաններ: Դա ապացուցել է 28 կամավորների անցկացրած փորձը:
Տեղեկությունները հեռախոսի օգտագրոծման մասին ստացվել են 2 շաբաթ հետո, իսկ գտնվելու վայրի մասին` ամեն 5 րոպեն մեկ:
Տվյալները թույլ են տվել ախտոտոշում կատարել 87 տոկոս ճշգրտությամբ: Պրոֆեսոր Դևիդ Մորը ընդծում է, որ ախտորոշումը կարելի է նույնիսկ կատարել առանց անձնական կոնտակտի: Բավարար է միայն մուտք գործել մարդու հեռախոս: Դա թույլ կտա մասնագետներին ավելի օպերատիվ արձագանքել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը