Բաժիններ՝

Մոլորակի բնակչության կեսից ավելին չի սիրում համբուրվել

Ամերիկյան մասնագետները հետազոտություն են անցկացրել 168 համաշխարհային մշակույթների ներկայացուցիչների շրջանում:

Նևադայի համալսարանի ամերիկյան գիտնականները Լաս Վեգասում սահմանել են, թե ինչպես են տարբեր երկրների մարդիկ վերաբերվում համբույրին: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ համբուրվել սիրում են մոլորակի բնակիչների միայն 46 տոկոսը. գրում է Daily Mail-ը:

168 համաշխարհային մշակույթների ներկայացուցիչների կեսից ավելին համբույրի մեջ ռոմանտիկ զգացմունքների արտահայտություն չեն տեսնում, իսկ ոմանք ընդհանրապես դա անթույլատրելի են համարում:

Մասնավորապես, ամենից շատ համբուրվել սիրում են Մերձավոր Արևելքում: Այնտեղ բոլորը կողմնակից են այդ զբաղմունքին:

Եվրոպայում համբույրն ընդունում է մարդկանց 70 տոկոսը, Հյուսիսային Ամերիկայում` 55-ը տոկոսը, իսկ Աֆրիկայում՝ 13 տոկոսը:

Ա՛յ, իսկ համբույրին կտրականապես դեմ են Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչները: Հետազոտությունների համաձայն՝ այդ շրջանի բնակիչների 100 տոկոսը բացառում է սիրային զգացմունքների նման արտահայտությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031