Թմրանյութի ազդեցության ներքո ռուս աղջիկներն ընկերուհուն ցած են նետել պատուհանից
LifeNews-ը կարողացել է խոսել 28-ամյա Ալեքսանդրա Օլենինայի հետ, ում երկու ընկերուհիները Մոսկվայի բնակելի շենքերից մեկի 6-րդ հարկի պատուհանից նետել էին ցած:
Ինչպես բացատրել է տուժածը, կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ նա հրաժարվել է զվարճանալ, իսկ նրա ընկերուհիները ցանկացել են գնել թմրանյութեր ու շարունակել զվարճանքը:
Կանայք վիճել են, ինչից հետո զայրացած ընկերուհիները բռնել են Ալեքսանդրայի ոտքերից ու ձեռքերից ու նետել բնակարանի պատուհանից:
Կինը ստացած վնասվածքներից միայն 3 շաբաթ անց է ուշքի եկել:
«Ես նրանց գրեթե չէի ճանաչում: Ես քաղաքացիական ամուսնուս հետ եկել էի նրանց հյուր, ու երբ ամուսինս գնաց քնելու, նրանք որոշեցին շարունակել զվարճանքը»,-պատմում է Ալեքսանդրան:
Նա առաջին իսկ հարցաքննության ժամանակ պատմել է քննիչներին տեղի ունեցածի մասին:
Կանայք ձերբակալվել են: