Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրվում է Սերխիո Ռոմերոյով

Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ «Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբը հետաքրքրվում է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոյով:

«Սերուցքայինների» ղեկավար անձնակազմը սկսել է հետաքրքրվել է Ռոմերոյով այն բանից հետո, երբ իմացավ, որ դժվար թե կարողանա ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային:

Մադրիդցիները հետաքրքրվում էին նաև «Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլիեով, սակայն այդպես էլ չկարողացան պայմանավորվել կատալոնական ակումբի հետ տրանսֆերային փոխհատուցման հարցում:

Ռոմերոն հետաքրքրում էր նաև «Ռոմային» և մոտ էր նրանց հետ պայմանագիր կնքելուն, սակայն այդ հարցերը կարծես թե հետաձգվել են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս