Բաժիններ՝

Վիկտորյա Նուլանդն այսօր Կիև է ժամանել

ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական ու եվրասիական հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այսօր ժամանել է Կիև: Այս մասին հայտնել է Կիևում ԱՄՆ դեսպանությունը:
«Այո, այդ այցն սկսվել է»,-Interfax-Ուկրաինային հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից:

Ավելի վաղ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունը հայտնել էր, որ Նուլանդը Կիևում հուլիսի 15-16-ը կհանդիպի երկրի ղեկավարների, քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու գործարարների հետ՝ քննարկելու երկկողմ ու տարածաշրջանային հարցերի փաթեթ:

Հիշեցնենք, որ Նուլանդը մայիսի կեսին այցելել էր Ուկրաինա երկօրյա այցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031