Բակո Սահակյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ՝ մասնաճյուղի տնօրեն Արմինե Կարապետիի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրիտանիայի մասնաճյուղի գործունեությունը՝ ուղղված հայրենիքի շենացմանը, նշելով, որ հիմնադրամի խողովակներով իրականացված ծրագրերը մեծապես նպաստում են Արցախի զարգացման ու զորացման գործին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031