Apple-ը պատենտավորել է մի iPhone-ից մյուսը դրամական միջոցներ փոխանցելու տեխնոլոգիան
Apple ընկերությունը պատենտավորել է մի iPhone-ից մյուսը դրամական միջոցներ փոխանցելու տեխնոլոգիան, հայտնում է Patently Apple-ը:
iPhone ունեցողները կկարողանան Wallet հավելվածի միջոցով դրամական միջոցներ փոխանցել: Նվում է, որ վավերացման համար հաճախորդներին կառաջարկվի օգտագործել մատնահետքեր կամ հեռախոսի ծածկագիրը:
Հավելվածի միջոցով iPhone-ի օգտատերը կարող է ընտրել հեռախոսին կցված քարտեզն ու հաստատել օպերացիան առաջարկվա ծ եղանակներից մեկով: Գումար ստացողը գումարի հետ միասին կծանոթանա բոլոր դրամական տվյալների հետ:
Նշվում է, որ Wallet հավելվածը կաշխատի Passbook հին ծառայության հիման վրա: