Բաժիններ՝

Ինդոնեզիայում ռազմական ինքնաթիռն ընկել է հյուրանոցի վրա. 30 մարդ զոհվել է

Ինդոնեզիայում ամերիկյան արտադրության ռազմատրանսպորտային Hercules C-130 ինքնաթիռն ընկել է Սումատրա կղզու Մեդան քաղաքի հյուրանոցի ու բնակելի թաղամասի վրա, նվազագույնը 30 մարդ զոհվել է, հայտնում է Reuters-ը:

«Վերջին տվյալների համաձայն՝ 30 մարդ զոհվել է, զոհերի թիվը կարող է ավելանալ»,-հայտնել են Ինդոնեզիայի փրկարար ծառայությունից:

Ինքնաթիռը դուրս էր եկել Մեդան ռազմաբազայից ու ուղևորվում էր Նատունա կղզի: Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ ինքնաթիռը պայթել է հյուրանոցի վերևում:

Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 12 անդամ, ինչպես նաև ուղևորներ, որոնց թիվը ճշտվում է: Ինքնաթիռը աղետի է ենթարկվել բազայից 5 կմ հեռավորության վրա: 123431234

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութը այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս