Բաժիններ՝

Ավարտվել է Գալինա Ստարովոյտովայի սպանության գործի հետաքննությունը

Ավարտվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոյի նկատմամբ գործի հետաքննությունը, ով մեղադրվում է պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության կազմակերպման մեջ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով մեղադրյալի փաստաբան Ալեքսանդր Աֆանասևին:

«Ստարովոյտովայի սպանության մասին գործի նյութերից առանձնացվել է առանձին գործ Միխայիլ Գլուշչենկոյի նկատմամբ: Դրա համար հիմք է դարձել հետաքննության հետ կնքած մինչդատական համաձայնագիրը ու այդ համաձայնագրի բոլոր պայմանների իրականացումը»,-պատմել է պաշտպանը:

Նրա խոսքով՝ դատը, ամենայն հավանականությամբ, «կանցկացվի հատուկ ռեժիմով՝ առանց ապացույցների ուսումնասիրության»:
Ինչպես սպասվում է, մեղադրական եզրակացությունը կփոխանցվի դատախազություն՝ մեկ շաբաթում հաստատվելու համար:

Այս ապրիլի վերջին «Կոմերսանտը», հղում կատարելով հետաքննությունում իր աղբյուրին, հայտնել էր, որ ստի դետեկտորով ստուգումը հաստատել էր Գլուշչենկոյի վկայություններն այն մասին, որ Ստարովոյտովայի սպանության պատվիրատուն եղել է պետերբուրգցի գործարար Վլադիմիր Բարսուկովը (Կումարին): Մեկ ամիս առաջ մեղադրյալը գործարքի էր գնացել հետաքննության հետ՝ պարտավորվելով ասել հանցագործության պատվիրատուի անունը:

Ստարովոյտովան գնդակահարվել է Սանկտ Պետերբուրգում 1998թ. նոյեմբերի 21-ին իր տան շքամուտքում:
Նրա սպանության գործով դատավճիռներ էին առաջադրվել 8 անձանց: Նրանցից 3-ը, ներառյալ կազմակերպիչներն ու անմիջական կատարողը, ազատազրկման էին դատապարտվել 11-23,5 տարի ժամկետով:
Գլուշչենկոյին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս