Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտնել է Դոնբասի կոնֆլիկտի զոհերի թիվը

Ըստ ՄԱԿ-ի տեղեկությունների՝ Ուկրաինայում զինված կոնֆլիկտի զոհերի թիվը 6500 է, ևս 16 հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նման նորացված տվյալներ է հայտնում ՄԱԿ-ի մարդասիրական ջանքերի կոորդինացման գրասենյակը:

Միջազգային կազմակերպության տվյալով՝ 5 մլն մարդ կարիք ունի մարդասիրական օգնության, հայտնում է korrespondent.net-ը:

«Մատչումը լուրջ խնդիր է կառավարության կողմից չհսկվող գոտիներում, ինչը դժվարացնում է մարդասիրական օգնության տրամադրումը»,-ասվում է ՄԱԿ-ի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Նման պայմաններում ավելանում է տեղաշարժվող անձանց թիվը, նշել են փորձագետները:
«Ունենալով ավելի քան 1,3 մլն գրանցված բռնի տեղահանված մարդիկ, Ուկրաինան ներկայում 9-րդն է աշխարհում ներքին տեղահանվածների թվով»,-հայտնում են մասնագետները:

ՄԱԿ-ում ընդգծել են, որ ջրամատակարարումը կոնֆլիկտի գոտում խնդիրներից մեկն է:
«Մինչև կես միլիոն մարդ վատ մատչում ունի ջրին կամ ընդհանրապես չունի: Դա մեծացնում է հիվանդությունների բռնկումը, որ փոխանցվում են ջրի միջոցով, հատկապես այն ժամանակ, երբ ջերմաստիճանը բարձրանում է»,-հիշեցնում են ՄԱԿ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս