Մաքրում ենք աղիները

Մեր օրգանիզմի առողջությունը կախված է աղիների աշխատանքից և նրանց վիճակից: Իհարկե, մեր սննդակարգը կատարյալ չէ: Հաճախ մեր սննդակարգի մեջ այնպիսի մթերքներ ենք ներառում, որոնք չեն մարսվում և կուտակվում են աղիներում, և այս կուտակումների արդյունքում՝ օրգանիզմում տեղի է ունենում տոքսինների արտազատում: Լյարդի, լեղապարկի և շատ մաշկային հիվանդություններ առաջանում են աղիների ոչ առողջ վիճակից:

Ձեզ ենք ներկայացնում 10 մթերք, որոնք մաքրում են աղիները: Սրանք և՛ հասանելի են, և՛ անվտանգ: Մտածեք ձեր առողջության մասին, և հենց այս պահին մեկ բաժակ ջուր խմեք:

1. Ջուր
Առաջին և ամենաազդեցիկ միջոցը, որը կմաքրի աղիները հավաքված տոքսիններից և շլակներից, ջուրն է:  Օրական մոտավորապես 12 բաժակ ջուր խմեք, այս քանակությունը բավարար է փորկապության մասին մոռանալու և աղիները մաքրելու համար: Ջուրը կխոնավեցնի ձեր օրգանիզմը և կօգնի բոլոր համակարգերին կանոնավոր աշխատել:

2. Խնձորի հյութ
Բնական խնձորի հյութը  ձեր աղիների լավագույն ընկերն է: Ձեր օրը սկսեք մեկ բաժակ խնձորի հյութով: Դատարկ ստամոքսին խմեք մեկ բաժակ խնձորի հյութ, իսկ կես ժամ անց՝ հասարակ ջուր:  Օրվա ընթացքում կրկին մի քանի բաժակ հյութ խմեք ուտելու միջակայքում:  Ամիսը 3-4 անգամ կատարեք այս գործողությունները:

Կարդացեք նաև

3. Կիտրոնի հյութ

Կիտրոնը պարունակում է վիտամին C և հակաօքսիդանտներ, բացի այդ՝  ցիտրուսային այս  հրաշալի միրգը խթանում է աղիների մաքրությունը: Մեկ կիտրոնի հյութը լուծեք ջրի մեջ և խմեք: Եթե կիտրոնի հյութը խմեք օրվա ընթացքում, ձեզ թարմ և էներգիայով լի կզգաք

4. Բանջարեղենային հյութեր

Աղիները մանրակրկիտ մաքրելու համար օգտագործեք բանջարեղենային հյութեր: Մի քանի օրվա ընթացքում կերակուրներն ուտելու միջակայքում խմեք բանջարեղենային հյութեր՝ նախապատվություն տալով կանաչ բանջարեղենի հյութերին:

5. Բջջանյութ

Խնձորը, տանձը, բրոկկոլի կաղամբը, բազուկը, վարսակի փաթիլներն  ու նուշն այն մթերքներն են, որոնք հարուստ են բջջանյութով: Որքան շատ բջջանյութ եք ուտում, այնքան առողջ է ձեր օրգանիզմն ու թեթև ինքնազգացողությունը:

6. Յոգուրտ

Յոգուրտը պարունակում է օգտակար բակտերիաներ, որոնք լավացնում են աղիների աշխատանքը: Եթե ցանկանում եք առողջ աղիներ ունենալ, ամեն օր յոգուրտ կերեք: Յոգուրտ ուտելու լավագույն ժամանակահատվածը երեկոն է:

7. Դդմի սերմեր

Դդմի սերմերը պարունակում են ցինկ, օգտակար օմեգա-3 թթուններ և հակաօքսիդանտներ: Շիլաների և աղցանների մեջ ավելացրեք դդմի սերմերը և օգտակար ու համեղ սնունդ կստանաք:

8. Ծովի աղ

Աղի ջուրը լավագույն լուծողական միջոցներից է: 1ճ/գ աղը լուծեք 1 բաժակ գոլ ջրի մեջ և առավոտյան քաղցած ստամոքսին խմեք: Մաքրող ազդեցությունը լավացնելու համար կարող եք մերսել որովայնը: Այս գործողություն կատարեք  ամսական 5-6 անգամ:

9. Ալոէ

Ալոէի հյութը քամիեք կամ մանրացրեք բլենդերով: Ամբողջ օրվա ընթացքում խմեք քիչ քանակությամբ: Այս միջոցը կմաքրի աղիները՝ լավացնելով դրա միկրոֆլորան:

10. Ճակնդեղ

Թեյի մեջ ավելացրեք ճակնդեղ կամ պարզապես օգտագործեք այն մանրացրած վիճակում, սա ձեզ կպաշտպանի վնասակար բակտերիաներից և կարագացնի օրգանիզմում նյութափոխանակությունը:

Հետևեք ձեր առողջությանը, կարևոր է, որ ձեր բոլոր օրգանները ճիշտ աշխատեն: Այդ դեպքում ոչ մի վտանգավոր հիվանդություն ձեզ չի սպառնա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս