Բաժիններ՝

Forbes-ն ընտրել է տարվա ամենաբարձր վարձատրվող աստղային զույգին

Forbes ամսագիրը կատարել է աստղային հոնորարների հաշվարկ ու հրապարակել տարվա ամենաբարձր վարձատրվող զույգերի վարկանշային աղյուսակը:

Առաջին հորիզոնականում հայտնվել է երգչուհի Թեյլոր Սվիֆթն ու նրա նորաթուխ ընկերը՝ դիջեյ Քելվին Հարրիսը:

Զույգն անցած տարի միասին վաստակել է 146 մլն դոլար: 25-ամյա երգչուհին ու նրա 31-ամյա ընտրյալը վատ չեն աշխատել: Սվիֆթը կարող է պարծենալ իր 1989 կոչվող ալբոմի հաջող վաճառքով, Diet Coke-ի, Keds-ի ու Sony-ի հետ պայմանագրերով, իսկ Հարիսն այս տարի փայլել է Giorgio Armani-ի ու Sol Republic ականջակալների գովազդային հոլովակներում:

Իրենց աշխատասիրությամբ զույգն առաջ է անցել անգամ Բեյոնսեից ու Jay Z-ից: Ամուսիններն այս տարի զբաղեցնում են վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը 110.5 մլն դոլար եկամուտով, հայտնում է Popcornnews-ը:

Վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում քանթրի երգչուհի Միրանդա Լամբերտն է ու Բլեյք Շելտոնը՝ 57 մլն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս