Բաժիններ՝

Աթենքում հասարարական տրանսպորտը մեկ շաբաթ անվճար կսպասարկի քաղաքացիներին

Հունաստանի իշխանությունները 1 շաբաթով չեղյալ են հայտարարել Աթենքում հասարակական տրանսպորտից օգտվելու վարձավճարը:

Հունաստանի տրանսպորտի նախարար Խրիստոս Սպիրտզիսի խոսքով՝ քաղաքի բնակիչները կկարողանան անվճար օգտվել մետրոյից, ավտոբուսներից ու տրոլեյբուսներից: Որոշումն ուժի մեջ կմտնի այսօր ու կվերաբերի միայն երկրի մայրաքաղաքին, քանի որ մյուս քաղաքներում ուղևորափոխադրումներով զբաղվում են մասնավոր ընկերությունները, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախարարը բացատրել է, որ վարձավճարի չեղյալ հայտարարումը կապված է ավելի վաղ կայացված որոշման հետ, որի համաձայն՝ երկրում բանկերը 1 շաբաթով չեն գործելու:
Հունաստանի իշխանությունները կարծում են, որ նման պայմաններում իրենք պետք է թեթևացնեն քաղաքացիների կյանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930