
Մոսկվայում այսօր հրաժեշտ են տալիս Եվգենի Պրիմակովին

Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի նախկին վարչապետ, ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հրաժեշտի արարողությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Եվգենի Պրիմակովի դագաղը շրջապատված է պատվո պահակախմբով:
Քաղաքական գործչի դագաղի մոտ են գտնվում նրա ընտանիքի անդամներն ու մտերիմները:
Հիշեցնենք, որ Պրիմակովը մահացել է հունիսի 26-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքի 86-րդ տարում: Նա թաղվելու է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը:
Պրիմակովը գլխավորել է Ռուսաստանի կառավարությունը 1998թ. սեպտեմբերից մինչև 1999թ. մայիսը:
Մինչ այդ նա ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ն ու Արտաքւն հետախուզության ծառայությունը: