Բաժիններ՝

Պալաչը դատի է տվել Ծառուկյանին. Գործով դատավորը Գագիկ Բեգլարյանի խնամին է. News.am

Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Ծառուկյանի թեկնածուին պարտված Արթուր Հարությունյանը՝ Պալաչը դատի է տվել Գագիկ Ծառուկյանին: NEWS.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ Արթուր Հարությունյանի «Կինգ Դելյուքս»  ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի՝ պահանջելով արգելել բարեգործական ուղեւորափոխադրումները: Նիստը նշանակված է  օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ին:

«Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը եւ Կարեն Կիրակոսյանը: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ  նման հայց է ներկայացվել դատարան, սակայն առավել մանրամասն տեղեկատվություն խոստացավ  տրամադրել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից հայցի պատասխանը ստանալուց հետո:

Նկատենք, որ երկու փոխադրողների դատական վեճը քննելու է Տրանսպորտի եւ կապի նախարարի Գ.Բեգլարյանի խնամի դատավոր Գագիկ Խանդանյանը:

Նշենք, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը անվճար երթուղիներ ունի Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան ուղղություններում, որոնք խանգարում էին «Կինգ դելյուքսի» աշխատանքներին, քանի որ բնակիչները նախընտրում էին անվճար երթուղայից օգտվել, իսկ իրենց վարորդները ուղեւորներ էին ունենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս