31 բարի գործ՝ յուրաքանչյուր օրվա համար
Երբեք չարժե թերագնահատել առաջին հայացքից նույնիսկ աննշան թվացող բարի գործերի ուժը: Բարին հիշվում է երկար տարիներ` անկախ նրա մասշտաբներից:
Բայց ամենաարժեքավորը բարու մեջ այն է, որ դա վարակիչ է:
Աշխատեք ինչքան կարելի է հաճախ անել հաճելի մանրուքներ շրջապատի համար և Դուք կտեսնեք, թե ինչպես կլավանա Ձեր տրամադրությունը և աշխարհը Ձեր շուրջը:
Ահա յուրաքանչյուր օրվա համար բարի գործերի մի քանի օրինակներ:
1. Առաջ թողեք ինչ-որ մարդու հերթի մեջ:
2. Հրավիրեք Ձեր ընկերոջը կինո` Ձեր հաշվին:
3. Կերակրեք անտուն կենդանիներին:
4. Տվեք լավ խորհուրդ նրան, ով դրա կարիքն ունի:
5. Ձեր ընկերոջը ջերմ խոսքերով բացիկ ուղարկեք:
6. Ինչ-որ մեկի առաջ դուռը բացեք:
7. Ձեր տեղը զիջեք հասարակական տրանսպորտում:
8. Խոսեք անտուն մարդու հետ, ընդ որում, խոսեք նրա հետ բարյացակամորեն:
9. Եթե Դուք փողոցում աղբ եք տեսնում, բարձրացրեք այն և գցեք աղբամանի մեջ:
10. Կոմպլիմենտ արեք Ձեր գործընկերոջը:
11. Գնեք վիճակահանության տոմս Ձեր ընկերոջ կամ միանգամայն անծանոթ մարդու համար:
12. Նվիրեք հարևանին սենյակային ծաղիկ:
13. Զբոսնեք Ձեր ընկերոջ շան հետ:
14. Կոմպլիմենտ արեք սրճարանի մատուցողին:
15. Ինչ-որ մեկին, առանց Ձեզ բացահայտելու, ուղարկեք փոքրիկ նվեր:
16. Օգնեք ճանապարհին մնացած մարդուն` փոխել մեքենայի վնասված անիվը:
17. Մրցակցին առաջարկեք պոտենցիալ հաճախորդի:
18. Պաշտպանեք այն մարդուն, ում անարդար նեղացրել են, եթե նույնիսկ նա Ձեզ անծանոթ է:
19. Գտեք ինչ-որ հավաք, որտեղ մարդիկ փնտրում են սիրված երգեր ու ֆիլմեր, և աշխատեք օգնել նրանց:
20. Զիջեք տեղն ավտոկանգառում:
21. Նվիրեք շոկոլադ սպասարկող անձնակազմին` վաճառողին, փոստատարին կամ հավաքարարին:
22. Օգնեք տարեց հարևանին թափել աղբը:
23. Եթե Դուք մեքենայով եք, առաջ թողեք հետիոտնին:
24. Ձեր ընտանիքի անդամներին ասեք, թե ինչքան թանկ են նրանք Ձեզ համար:
25. Թողեք մետրոյի վագոնում այն հետաքրքիր լրագիրը, որն արդեն կարդացել եք:
26. Ինչ-որ փոքրիկ բան նվիրեք Ձեր ընկերոջը:
27. Թռչունների համար կերաման պատրաստեք:
28. Շնորհակալական նամակ ուղարկեք այն մարդուն, ով Ձեզ անցյալում օգնել է: Հարցրեք, արդյոք նրան օգնություն պետք չէ՞:
29. Ավելի շատ ժպտացեք:
30. Տատիկին անցկացրեք փողոցը:
31. Օգնեք ինչ-որ մեկին հավաքել տունը: Օրինակ` տարեց հարևանին կամ փոքրիկ երեխա ունեցող Ձեր ծանոթին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը