Ֆորմալդեհիդը, նիտրոբենզինն ու մեթիլենի քլորիդը քաղցկեղածին տարրեր են, որոնք առկա են ներկերի, պլաստիկ ապրանքների, օծանելիքների և շամպունների բաղադրության մեջ: Բոլորս էլ ունենք այս ապրանքներից մեր տանը, ինչն էլ նշանակում է, որ մեզ շրջապատում են այնպիսի տարրեր, որոնք կարող են վնասել մեր առողջությանը:
Խորհրդարանական ընդդիմությունը հաջողեց օրենքի նախագիծ տապալել։ Այն էլ ի՜նչ նախագիծ։ Կառավարությունն ամռան տապին արտահերթ նիստ էր հրավիրել։ Հրավիրել ու ուզում էր կարգավորել գիտական ու գիտատեխնիկական գործունեության ոլորտը։ Ոչ իշխանական պատգամավորները չթույլատրեցին։ Մինչդեռ օրենքի նախագիծն արդեն խորհրդարանական մի ընթերցում անցել էր։ Բավական տարօրինակ նախագիծ էր։
«Շարժումը Սերժ Սարգսյանին չասաց՝ «ոչ»: Շարժումը «ոչ» ասաց Սերժ Սարգսյանի պայմաններին, նախապայմաններին, բայց ոչ՝ բանակցելուն: Հայաստանյան շարժման պատասխանատուները ճիշտ կեցվածք ընդունեցին՝ մտածելով, որ նախ՝ պետք է շարժումը զարգացնել, ապա միայն բանակցել ՀՀ իշխանությունների հետ: Իմ համոզմամբ` Սերժ Սարգսյանի հետ միայն բանակցելն արդեն իսկ հաղթանակ է այդ շարժման համար: Եթե կա գոնե մեկը ՀՀ կառավարությունում, որ կարող է լսել շարժման մասնակիցների ձայնն ու կեցվածքը, հիանալի է»: