«Կադրերի բաժին N 168» -ում «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակտիվիստներն են. «300 սպարտացիները» («300»)
«Կադրերի բաժին N 168» -ում հունիսի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած և մինչ այժմ Բաղրամյան պողոտայում շարունակվող բողոքի ակցիայի նախաձեռնողներն են: Ի՞նչ ֆիլմ նայեն նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով պայքարին են միացել տանից: Այս հարցը, ըստ ակտիվիստ Արմեն Մկրտչյանի՝ ունի մեկ հստակ պատասխան.
«Բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են մեր պայքարին ու մեզ հետ միասին սպասում են հաղթանակին, առաջարկում եմ դիտել «300 սպարտացիները» ֆիլմը, որովհետև երեք օր առաջ, հենց այստեղ` Բաղրամյանի մատույցներում, լուսաբացին մենք հենց այդքան էինք՝ մոտավորապես 300 հոգի, ու այդքանով, ինչպես սպարտացիները, այնպեսև մենք, մինչև վերջ չընկրկեցինք ջրի շիթերի տակ կանգնած, մեր պահանջի տերը եղանք, ու որևէ մեկը մեզանից չփախավ՝ մինչև ծեծի գործընթացին հասնելն ու դրանից հետո` նույնպես: Այսքանով ամեն ինչ ասված է: Եկեք նայենք «300 սպարտացիները»:
Այսպիսով, «Կադրերի բաժին N 168-ն» ակտիվիստների առաջարկով ներկայացնում է «300 սպարտացիները» («300») ֆիլմը:
Երկիրը՝ ԱՄՆ, ժանրը՝ դրամա, ռեժիսոր Զակ Սնայդեր (Zack Snyder), գլխավոր դերակատար՝ Ջերարդ Բաթլեր, արտադրությունը՝ 2007թ. , սցենարի հեղինակներ՝ Զակ Սնայդեր, Կուրտ Ջոնստադ, Մայքլ Գորդոն, Ֆրենկ Միլլեր (կոմիքս), տևողությունը՝ 117 րոպե:
«300 սպարտացիները» («300»), 2007 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ է, որը Ֆրենկ Միլլերի և Լինն Ուորլիի «300» կոմիքսի էկրանավորումն է։ Ֆիլմը կենտրոնացած է մ.թ.ա. 480թ. տեղի ունեցած Ֆերմոպիլյան ճակատամարտի շուրջ։ Պարսից արքա Քսերքսեսի բանակը շարժվում է դեպի Հունաստան։ Սպարտայի թագավոր Լեոնիդասն իր 300 հոգուց կազմված ջոկատով Ֆերմոպիլյան կիրճում դիմավորում է պարսիկներին։ Սպարտացիները ետ են մղում պարսիկների բոլոր գրոհները, Քսերքսեսը Լեոնիդասին՝ իր առջև խոնարհվելու դիմաց, նույնիսկ առաջարկում է ամբողջ Հունաստանը, սակայն Լեոնիդասը հրաժարվում է։ Քսերքսեսն ուղարկում է նրանց դեմ «Անմահների բանակը», սակայն դրանք նույնպես կոտորվում են։ Քսերքսեսը միայն սպարտացի Էֆիալտի դավաճանության օգնությամբ է կարողանում շրջապատել սպարտացիներին և նետահարել նրանց։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում:
Խորագիրը վարում է ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ
Ֆիլմի լուսանկարները՝ համացանցից, Բաղրամյան պողոտայից լուսանկարը՝ Վահրամ Բաղդասարյանի («Ֆոտոլուր»):