Բաժիններ՝

Ամերիկացիները Երևանում աշխատում են Ռուսաստանից տասնյակ անգամ ավելի ակտիվ. Գրող Զախար Պրիլեպին

«Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Զախար Պրիլեպինը իր «Ամերիկացիները Երևանում աշխատում են Ռուսաստանից տասնյակ անգամ ավելի ակտիվ» խորագրով հոդվածում անդրադարձել է երևանյան վերջին իրադարձություններին, հայտնում է nakanune.ru-ն:

Ստորև ներկայացնենք հոդվածը.
«Երևանը զարմանալի քաղաք է, ամենագեղեցիկներից մեկը: Հիմա ըստ էության:

Բաներ, որոնք ակնհայտ են, երբ գտնվում ես Հայաստանում

Առաջին: Այնտեղ շատ ակտիվ աշխատում են ամերիկացիները (այդ թվում՝ գաղափարախոսության ոլորտում), տասնյակ անգամ ակտիվորեն, քան Ռուսաստանը: Ռուսաստանը գործում է մեկ գաղափարախոսական ակումբի ու մի քանի ԶԼՄ-ների մակարդակում: Այսինքն՝ ներկայություն գրեթե չունի:

Երկրորդ: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը հանդուրժող է, հաճախ՝ բարյացակամ, սակայն հակառուսական հիստերիա բարձրացնելու ցանկացած հնարավորություն, իհարկե, օգտագործվում է: Չգիտեմ, թե ինչպես է տոկոսային հարաբերությամբ, սակայն կարծում եմ, հայերի մեկ երրորդը, ընդհանուր առմամբ, գտնվում է այդ քարոզչության ազդեցության գոտում:
Երրորդ: Հայ մտավորականությունը, ընդհանուր առմամբ, լիբերալ է, դեմոկրատ ու եվրոպամետ: Իմ կարծիքով՝ Հայաստանը նրանք համարում են Եվրոպայի մաս ու կարծում են, որ Հայաստանի ապագան «եվրոպական ուղին է»:

Չորրորդ: Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակում Ադրբեջանի հետ, ու եթե Երևանում սկսվի Մայդան, հայերը ռիսկի են դիմում կորցնել վիճելի տարածքները:
Հիգերորդ: Հայաստանը շատ թանկ երկիր է: Ընդ որում՝ արտաքինից առավել քան բարեկեցիկ են երևում. մարդիկ լավ տեսք ունեն: Ո՞վ գիտի, սակայն, թե ինչ կա նրանց հոգում ու սրտերում:

Բնակչության 1,5 տոկոսը բավական է, որ «տատանվի» այդ զարմանալի ժողովուրդը, որի հետ մենք միշտ ապրել ենք խաղաղության ու հարգանքի մթնոլորտում:

Թեև հանուն արդարության պետք է ասել, որ հիվանդագին ռուսատյացություն, ինչպես կար Կիևում 1 տարի առաջ ու Մայդանից 2 տարի առաջ, Երևանում, այդուամենայնիվ, չկա…
Ու այն, որ իրավիճակը սկսել է «տատանվել» հունիսի 22-ին, դա, իհարկե, պատահականություն է, սակայն պատահականությունը նշանակալից է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս