Բաժիններ՝

Նեյմարը հրաժեշտ տվեց Ամերիկայի գավաթին

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը որակազրկվել է 4 խաղով՝ Կոլումբիայի հետ խաղում Կարլոս Բակկայի հետ ընդհարում ունենալու պատճառով:

Բացի դրանից, Նեյմարը պատժվել է 10 հազար դոլարով: Պատժվել է նաև կոլումբիացի հարձակվողը՝ Կարլոս Բակկան՝ որակազրկվելով երկու խաղով և պատժվելով 5000 դոլարով: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պատրաստ է բողոքարկում պահանջել: Նեյմարի որակազրկումը, ըստ մասնագետների, կարող է կրճատվել 2 խաղով:

Այսպիսով, եթե Նեյմարի պատիժը չմեղմացվի, ապա Բրազիլիայի հավաքականն Ամերիկայի գավաթի մնացած հանդիպումները կանցկացնի առանց իր ավագի:

Ձեզ ենք ներկայացնում ընդհարման տեսանյութը՝

Կարդացեք նաև

https://www.youtube.com/watch?v=bSbNm26fbC4

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930