Բաժիններ՝

Մումբայում ալկոհոլային թունավորվածությունից զոհերի թիվը հասել է 66-ի

Նվազագույնը 66 մարդ է մահացել Հնդկաստանի Մումբայ քաղաքում օղու թունավորումից, հայտնում է IANS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Նախօրեին հաղորդվում էր 53 զոհի ու 21 տուժածի մասին:

Քաղաքի հետնախորշերից մեկի բնակիչները սկսել էին մի քանի օր առաջ գանգատվել իրենց առողջական վիճակից, 31 մարդ մինչ օրս գտնվում է քաղաքի հիվանդանոցներում:

Հնդկաստանում կեղծված օղին շատ տարածված է բնակչության անապահով խավերի շրջանում ցածր արժեքի պատճառով: 1 շիշ օղին կարելի է գնել 1 դոլարից էլ պակաս գնով:
Ընդ որում՝ նման ալկոհոլի օգտագործումը հաճախ ավարտվում է զանգվածային թունավորումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս