Ֆրանսիան կալանք է դրել Russia Today հեռուստաալիքի գույքի վրա
Ֆրանսիայի դատական կարգադրիչները սառեցրել են Russia Today-ի ներկայացուցչության հաշվեհամարները, հայտնել է գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Ինչպես պնդում է Group Menatep Limited-ի ղեկավար Թիմ Օսբորնը, ում խոսքերը մեջբերում է Forbes-ը, խոսքը ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերեի հայցի բավարարման մասին է՝ ընդդեմ Ռուսաստանի:
Օսբորնի խոսքով՝ խոսքը Փարիզում շենքի վրա կալանք դնելու մասին է, որտեղ գործում է Russia Today-ը:
Սիմոնյանի խոսքով՝ Ֆրանսիայում ստեղծված իրավիճակից հետո ընկերությունը մտադիր է քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտա ռադիո ու օնլայն հեռարձակումների կասեցումը:
Ավելի վաղ Ֆրանսիայում ռուսական ընկերությունների հաշվեհամարների կալանավորման մասին հայտնել էր ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը: