Բաժիններ՝

Դավիդ Վիլյան խոսել է իր և Մեսսիի հարաբերությունների մասին

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիում», խոսել է իր և իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի  հարաբերությունների մասին:

«Մեսսին ինձ շատ օգնեց «Բարսելոնայի» խաղային համակարգին հարմարվելուն: Այդ թիմում խփածս գոլերի 70 տոկոսը հենց նա է կազմակերպել»:

Վիլյայի հեռանալուց հետո մամուլում շատ էր քննարկվում այն հարցը, որ գուցե Վիլյայի հեռանալը Մեսսիի ցանկությունն էր: Բացի այդ, պարբերաբար խոսակցությունների առիթ էր դառնում այն, որ Վիլյան և Մեսսին շատ անհամաձայնություններ էին ունենում խաղադաշտում:

Ինչ վերաբերում է «Բարսելոնայից» հեռանալուն, ապա Վիլյան նշել է, որ բոլորը կարծում էին, թե ինքը կտեղափոխվի Անգլիա: Բայց «Ատլետիկո Մադրիդը» ոչ միայն կարողացավ առաջարկել այն, ինչ ուզում էր Վիլյան, այլ նաև իրագործել խոստումները:

«Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ մենք անցած տարի նման հաջողություններ կգրանցենք: Մենք  թիմն իրոք հրաշալի էր»,- Ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս