Վիտամիններով հարուստ խմիչք, որը կսպանի քաղցի զգացումն ու կօգնի նիհարել

Lifehacker.ru կայքը ներկայացրել է վիտամիններով հարուստ խմիչք պատրաստելու բաղադրատոմս. այն կսպանի քաղցի զգացումն ու կօգնի նիհարել:

Բաղադրամասեր

  • 5 բաժակ ֆիլտրացված ջուր
  • 1 թեյի գդալ մանրացրած իմբիր
  • միջին չափի 1 վարունգ
  • միջին չափի 1 կիտրոն
  • անանուխի 12 տերև

Պատրաստման եղանակը

Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել, թողնել ողջ գիշեր: Առավոտյան հանեք կիտրոնի մասերը, անանուխն ու իմբիրը և խմեք: Խորհուրդ է տրվում ամբողջը խմել մինչև օրվա ավարտը: Եթե չեք հասցնում այն խմել, ապա դրեք սառնարանում, սակայն 2 օրից ավելի մի պահեք: Խմիչքը պետք է օգտագործել ամեն օր՝ 4 շաբաթվա ընթացքում:

Խմիչքի բոլոր բաղադրիչները հարուստ են օգտակար հատկություններով: Երբ դրանք միասին են օգտագործվում, արդյունքն ավելի մեծ է լինում. ստացվում է խմիչք, որն օրգանիզմին օգնում է մաքրվել:

Թարգմանությունը՝ 168.am

Տեսանյութեր

Լրահոս