Ե՛վ Ռոբերտ Նազարյանը, և՛ Երվանդ Զախարյանը քծնել, ստորացել ու ստորաքարշությո՞ւն են արել Բիբինի մոտ

«Բիբինի պահվածքն ադեկվատ է, համարժեք է այն պահվածքին, որ ունեն մեր Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները, ընդհանրապես ողջ հայաստանյան ղեկավարությունը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Ազգային ժողովում կայացած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներին Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) տնօրեն Եվգենի Բիբինի ներկա չգտնվելու փաստի մասին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ հատկապես Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Բրյուսելից եկած պաշտոնյաների մոտ ՀՀ պաշտոնյաները «քծնում են, ստորանում, ստորաքարշություն անում, նվաստանում ու որպես պետական այր՝ հանդես չեն գալիս»:

«Ես վստահ եմ, որ մեր այդ պաշտոնյաները, այսպես կոչված, Բիբինի մոտ հաստատ նման պահվածք դրսևորել են բազում անգամներ՝ և՛ Ռոբերտ Նազարյանը, և՛ Երվանդ Զախարյանը, և՛ ժամանակին մյուսները: Բնականաբար, եթե մարդը տեսնում է, որ պետական այրերն իրենք իրենց կարգավիճակը չեն հասկանում, չեն գիտակցում, որ նա սովորական ինչ-որ հիմնարկի ղեկավար է, ինքը համարժեք պատասխան է տալիս: Նրա համար Հայաստանի Ազգային ժողովի պատագամավորները, պաշտոնյաներն ովքե՞ր են, ողբերգություն է սա»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ական պատգամավորներն ասում են, որ փակ նիստի ժամանակ  իրենք շատ սուր ելույթներ են ուենցել, քննադատել են Բիբինին, ստացվում է՝ սո՞ւտ են ասում, թե՞ նրանց ասածներ որևէ ազդեցություն չեն ունեցել ռուս պաշտոնյայի վրա, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Իրենք բաց նիստերում էլ են այդպես ելույթներ ունենում, բայց վարքագծերին նայեք: Ես վստահ եմ, որ իրենք զուտ անձնական հանդիպումների ժամանակ շատ քնքուշանում են, դառնում են այսպես՝ եվրոպական արժեքներ կրողներ, շատ քնքուշ են իրենց պահում: Ու այդ հանդիպումների ժամանակ էլ ասում են՝ «կներեք, որ այնտեղ այդպես արտահայտվեցինք, որովհետև դա հանրության համար էր»: Կարևոր չէ, թե փակ նիստում ինչ են գոռացել: Գոռալ պետք չէ, եթե ամեն մեկն իր գործն աներ, Բիբինն այսօր ծնկաչոք ու սողեսող կգար: Ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ օրենսդիր մարմնի նկատմամբ արհամարհանք, կառավարության անդամների նկատմամբ արհամարանք: Լա՛վ է անում, համարժեք պատասխան է տալիս»:

Հիշեցնենք, որ Երեկ Ազգային ժողովում կայացան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումները և արձանագրվեց, որ սակագինը բարձրանալու է 6.93 դրամով: Լսումների ընթացքում բազմաթիվ ելույթներ հնչեցին Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) խայտառակ գործունեության, թալանի, գողությունների մասին: Հիշեցնենք նաև, որ երեկվա լսումներին ներկա չէր  ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ինչը բուռն քննադատության արժանացավ ինչպես՝ ընդդիմադիր, այնպես էլ՝ իշխանական պատգամավորների կողմից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս