Դուք սա պետք է տեսնեք. 2014-15թթ. աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները
Աշխարհում գոյություն ունեն բազում տարբեր ավտոմեքենաներ, որոնք ապշեցնում են ոչ միայն իրենց գեղագիտական ձևերով և անհավանական տեխնիկական բնութագրերով, այլ նաև գնով: Ներկայացվող ցուցակում Դուք կարող եք տենել այնպիսի ավտոմեքենաներ, որոնք ունեն սերիական արտադրություն և հասանելի են 2014-15թթ. ավտոշուկայում:
1. Lamborghini Veneno – $4,500,000:
Այս իտալական սուպեր մեքենայի գինը որոշվում է ոչ թե շարժիչի հզորությամբ, այլ էքսկլյուզիվությամբ: Տարվա ընթացքում արտադրվում է ընդամենը 3 մեքենա:
2. Lykan Hypersport – $3,400,000:
Լիբանանյան W Motors ավտոմոբիլային ընկերության սպորտային մեքենան արտադրվում է տարեկան ընդամենը 7 օրինակով:
3. Bugatti Veyron Super Sports – $2,400,000:
Համարվում է սերիական արտադրության աշխարհի ամենաարագընթաց մեքենան: Շարժիչը` 8 լ աշխատանքային ծավալ և 1200 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ-ին հասնում է 2,5 վայրկյանում մաքսիմալ արագությունը` 431 կմ/ժ:
4. Aston Martin One-77 – $1,850,000:
Անգլիական ավտոմեքենա: Շարժիչը` 7,3 լ աշխատանքային ծավալ և 760 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ-ին հասնում է 3,7 վայրկյանում մաքսիմալ արագությունը` 354 կմ/ժ: Արտադրվել է ընդամենը 77 օրինակ:
4.1. Pagani Zonda Cinque Roadster – $1,850,000:
Իտալական արտադրության ավտոմեքենա: Շարժիչը` 7,3 լ աշխատանքային ծավալ և 678 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ-ին հասնում է 3,4 վայրկյանում մաքսիմալ արագությունը` 349 կմ/ժ:
5. Zenvo ST1 – $1,225,000:
Դանիական ընկերության ավտոմեքենա: Շարժիչը` 6.8 լ աշխատանքային ծավալ և 1104 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ-ին հասնում է 3 վայրկյանում մաքսիմալ արագությունը` 375 կմ/ժ:
6. Koenigsegg Agera R – $1,600,000:
Շվեդական ընկերության ավտոմեքենա: Շարժիչը` 5 լ աշխատանքային ծավալ և 1140 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ-ին հասնում է 2,8 վայրկյանում մաքսիմալ արագությունը` սահմանափակիչ 375 կմ/ժ-ի վրա:
7. Maybach Landaulet – $1,380,000:
Գերմանական արտադրության գերազանց ավտոմեքենա: Շարժիչը` 6 լ աշխատանքային ծավալ և 612 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ-ին հասնում է 5,2 վայրկյանում մաքսիմալ արագությունը` 350 կմ/ժ:
8. McLaren P1 – $1,350,000:
Անգլիական հրաշք ավտոմեքենա: Հիբրիդային շարժիչը` 3,8 լ աշխատանքային ծավալ և 903 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ-ին հասնում է 2,7 վայրկյանում մաքսիմալ արագությունը` սահմանափակիչ 350 կմ/ժ-ի վրա:
9. Pagani Huayra – $1,300,000:
Pagani իտալական մակնիշի սպորտային էքսկլյուզիվ ավտոմեքենա, որի անվանումն ինկերի հին լեզվից թարգմանաբար նշանակում է՝ «Քամիների աստված»: Շարժիչը` 6 լ աշխատանքային ծավալ և 720 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ-ին հասնում է 3 վայրկյանում մաքսիմալ արագությունը` 370 կմ/ժ:
10. Hennessey Venom F5 – $1,200,000:
Ամերիկյան ընկերության սպորտային ավտոմեքենա: Շարժիչը` 7 լ աշխատանքային ծավալ և 1400 ձիաուժ հզորություն:
100 կմ/ժ-ին հասնում է 2,5 վայրկյանում մաքսիմալ արագությունը` 464 կմ/ժ: Այս մոդելից 2015 թ. արտադրվել է 30 օրինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը