Բաժիններ՝

Բրենդան Ռոջերսը կմնա Անգլիայում

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կմնա իր պաշտոնում։

Goal.com-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին հանդիպում է կայացել հյուսիսիռլանդացի մասնագետի և մերսիսայդյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Թոմ Վերների ու «Fenway Sports Group»-ի նախագահ Մայք Գորդոնի միջև, որի ընթացքում ամփոփվել է 2014/15 մրցաշրջանը:

Քննարկումն անցել է բավականին դրական մթնոլորտում: Հանդիպման ընթացքում  ակումբի ղեկավարությունը որոշել է Ռոջերսին թողնել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում, չնայած այն հանգամանքին, որ Անգլիայի առաջնությունում թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930