
Որ երկրներից են զբոսաշրջիկներ այցելում Հայաստան

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի առումով առաջատարը Ռուսաստանն է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվն հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 28.1%-ը: Դա կազմում է մոտ 65 հազար 355 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20.6%-ով։
Տեսակարար կշռով երկրորդ տեղում Իրանից ժամանողներն են՝ ընդհանուր թվի 18.9%-ը։ Ընդ որում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։
ԱՄՆ-ից այցելողները կազմում են զբոսաշրջիկների ընդհանուր թվի 12.5%-ը, Ֆրանսիայից եկողները՝ 4.4%-ը, Ուկրաինայից՝ 4%-ը, Վրաստանից՝ 3.8%-ը։
Նշենք, որ 2015թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել1 232 583 զբոսաշրջիկ. 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.0%:
2015թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 214 757 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.1%: