Բաժիններ՝

10 բան, որ արժե սովորել իտալացիներից

1. Սնունդը հաճույք է, իսկ սնվելը` արարողակարգ: Սնունդը հաճույք է, որը պարտադիր պետք է կիսել ինչ-որ մեկի հետ: Քանի որ տպավորությունների կիսումն ուտեստների ըմբոշխնման արարողակարգի անբաժանելի մասն է կազմում: Հենց դա էլ սնունդն առավել համեղ է դարձնում:

 2. Շփումը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, իսկ զրույցն արվեստ է: Շփումը մարդուն հարստացնում է նոր գիտելիքներով, տալիս է նոր ծանոթություններ և ընդլայնում է մարդու սահմանները:

3. Կյանքն ինչ-որ բանի հետևից վազելը չէ: Սա պարզապես կյանք է. այստեղ և հիմա: Իտալացիներն ապրում են այն զգացումով, որ ամեն ինչ կհասցնեն: Եվ դա մեծապես նվազեցնում է սթրեսի մակարդակը: Նրանք դադարում են շտապել և հասցնում են ամեն ինչ:

4. Կյանքի որակն առաջնային է: Ոչ մի փոխզիջում: Իտալացիները չեն ապրում, որ աշխատեն, այլ աշխատում են, որ հասցնեն ապրել. լավ ապրել:

Կարդացեք նաև

5. Լինել ներողամիտ ինքդ քո նկատմամբ: «Ինչո՞ւ ոչ». դա կյանքի փիլիսոփայությունն է: Կարևոր է, որ մարդն ինքն իրեն չզրկի փոքր հաճույքներից:

6. Անցկացնել ժամանակ ընտանիքի հետ: Ընտանիքն ամրություն է: Երբ դուք սպառեք ձեր գումարը, երբ մոռացվեն ձեր ձեռքբերումները, այդ ժամանակ այն ամենը, ինչ կմնա, կլինի ձեր ընտանիքը:

7. Երեխաների հետ գնալ ամեն տեղ: Նրանք հիասքանչ են:

8. Առողջ ապրելակերպն անհատի ընտրություն չէ. այն կենսակերպ է:

9. Հագուստը գեղեցկացնում է մարդուն: Դա հաղորդակցման քո ճանապարհն է: Իտալացիներն ունեն հագուստ ամեն առիթի համար: Նրանք երբեք չեն գնա այգի այն հագուստով, որով կգնան շուկա կամ ընկերների հետ հանդիպման:

10. Լավ վարվելակերպը կյանքը դարձնում է ավելի հաճելի: Ուր էլ որ գնաք, ժպտացեք և ողջունեք այնտեղ գտնվող մարդկանց: Նրանց հետ զրուցելիս նայեք ուղիղ աչքերի մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս