
Ռոնալդուի հարաբերություններն ակումբի հետ լարված են

Վերջին շրջանում մամուլում շատ է քննարկվում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ Մադրիդը» լքելու հավանականությունը: Մեկնաբանությունները և կարծիքները շատ են, սակայն պաշտոնական հայտարարություն դեռևս չկա:
Ըստ «Don Balon»-ի՝ Ռոնալդուն պատրաստ է հեռանալ ակումբից:
Աղբյուրը հայտնում է, որ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը մի շարք պատճառներ ունի ակումբից հեռանալու համար. ակումբի վարած քաղաքականությունը նրան դուր չի գալիս։ Մասնավորապես, Ռոնալդուին դուր չի եկել, թե ինչպես է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վարվել Կարլո Անչելոտիի հետ՝ նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելով։
Պերեսի և Ռոնալդուի հարաբերությունները լարված են։ Պորտուգալացուն դուր չի գալիս Պերեսի լիակատար վստահությունն ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի նկատմամբ։ Ասում են, որ Ռոնալդուն բացասաբար է տրամադրված նաև թիմի հավանական գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի նկատմամբ:
Սիրարփի Աղաբաբյան