
ԵՏՄ-ն ու Վիտենամը ստորագրել են ազատ առևտրի մասին համաձայնագիր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՏՄ-ն ու Վիտենամը ստորագրել են ազատ առևտրի մասին համաձայնագիր: Փաստաթղթերի ստորագրման արարողակարգին մասնակցել են Ռուսաստանի ու Վիետնամի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևը և Նգուեն Տան Զունգը:
Պայմանագիրը մի շարք ապրանքատեսակների համար նախատեսում է մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյացում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևն ընդգծել է, որ սա ԵՏՄ-ի համար հեռավոր երկրի հետ նման համաձայնագիր ստորագրել է առաջին դեպքն է.
«Եթե կյանքի կոչվեն այն բոլոր նախաձեռնությունները, որոնք այսօր կան աշխարհում, աա 5-6 տարի անց համաշխարհային առևտրի մինչև 60 տոկոսը, իսկ որոշ փորձագետների հաշվարկներով` մինչև 80 տոկոսը կիրականացվի ազատ առևտրի ռեժիմի շրջանակներում»:
Սլեպնևը հավելել է, որ Վիետնամի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից 60 օր անց, ինչ այն կվավերացնեն ԵՏՄ-ի անդամները և հենց Վիետնամը: