Մերկելը կողմ է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև առևտրային պայմանագրի շուտափույթ ստորագրմանը

Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցություն է հայտնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև առևտրի ու ներդրումների ոլորտում գործընկերության մասին Անդրատլանտյան համաձայնագրին:

Մերկելը հուսով է, որ համաձայնագրի վավերացումը տեղի կունենա մինչև 2017 թվականը: Բացի այդ, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Գերմանիայի կարևոր գործընկերն է առևտրային ոլորտում:

Ավելի վաղ առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուհտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է սկսի նավթի ու գազի արտահանում Եվրոպա` կապված Եվրոպայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031