
Սաակաշվիլին Օդեսան կհանձնի ռուսներին. Իգոր Կոլոմոյսկի

LB.ua պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին համոզված է, որ Օդեսայի նահանգապետի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նշանակվելը ժամանակավոր երևույթ է.
«Ես ընդհանրապես զարմացած եմ Սաակաշվիլու կապակցությամբ: Կարծում եմ, որ նա ժամանակավոր ֆիգուր է: Այժմ նա Օդեսան կհանձնի ռուսներին, իսկ հետո հարկադրված կինենք այն հետ նվաճել: Նա որոշ ժամանակ կմնա նահանգապետի պաշտոնում, իսկ հետո նրան կփոխարինի որևէ ոչնչություն, ինչպիսին որ Գոնչարենկոն է»:
Կոլոմոյսկին հավելել է, որ Օդեսայի մարզի պետական վարչակազմի նախագահ Իգոր Պալիցան նախապես իրազեկված չի եղել տարածաշրջանում իշխանափոխության մասին:
Կոլոմոյսկու խոսքերով` Պալիցային կանչել են նախագահի աշխատակազմ և հայտարարել են, որ այլևս չեն զգում նրա ծառայությունների կարիքը: